ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Մենք մեր ժառանգության հետ շատ վատ ենք վարվում»

«Մենք մեր ժառանգության հետ շատ վատ ենք վարվում»
09.12.2012 | 12:40

«Եթե խորհրդային տարիներին մի քանի քաղաքներ պահպանում էին մեր ազգային ճարտարապետության տեսակները (դրանք են Աշտարակը, Գյումրին, Գորիսը), ապա այսօր, այդ բնակավայրերը նույնպես ելնելով ընդհանուր վիճակից` աղճատվեցին:

Թվում էր` անձեռնմխելի պետք է լինեն այդ քաղաքները, քանի որ խորը շերտեր ունեին, բայց, ինչպես տեսնում ենք` ոչ»,-ասում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ճարտարապետն այն կարծիքին է, որ Գյումրու շատ գեղեցիկ շինություններ, որոնք ամբողջովի չփոշիացվեցին 88-ի երկրաշարժի ժամանակ,
կարելի էր վերականգնել, բայց մինչև հիմա նրանց մեծ մասը չի վերականգնվել: Աշտարակն ինչպես որ կար խորհրդային տարիներին, այնպես էլ
մնացել է: Էջմիածնից գրեթե ոչինչ չունենք:
«Գոնե մի քանի փողոց կարելի էր պահել: Պահել մեր սերունդների համար, մեզ համար, որպեսզի համեմատեինք, տեսնեինք ինչ ճարտարապետական ձևերից ենք եկել մեր օրերը` օգտվելով նաև մեր ժառանգությունից: Պահել նրա համար` որպեսզի
զբոսաշրջիկներին ցույց տայինք, հպարտանայինք, որովհետև դրսից եկողի համար, որևիցե նորակառույց շինություն ոգևորություն չի առաջացնում... Մենք մեր ժառանգության հետ շա~տ վատ ենք վարվում»,-ափսոսանք հայտնեց Մկրտիչ Մինասյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ